Մառնեուլիի մանկապարտեզներում ամառային արձակուրդները կմեկնարկեն հունիսի 28-ից

Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում արձակուրդները կմեկնարկեն հունիսի 28-ից։

Մանկապարտեզների միության փոխղեկավար Սոսո Իմնաձեն Ռադիո «Մառնեուլ»-ին հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ նախադպրոցական պատրաստության կենտրոնների ամառային արձակուրդները կսկսվեն այլ ամսաթվից՝ հունիսի 15-ից։  Մառնեուլիի նախադպրոցական պատրաստության կենտրոնները տեղակայված են հանրակրթական դպրոցների հիմքում։

Իմնաձեն ասում է, որ այգիների տնօրինությունը համեմատաբար ուշ կհանգստանա։
Նրանց արձակուրդը կսկսվի հուլիսի 1-ից։

Ինչ վերաբերում է դպրոցներին. «Վերջին զանգը» հնչել է մայիսի 20-ին Մառնեուլիի 4 հանրակրթական դպրոցներում։ Առաջին դասարանցիների  արձակուրդը կմեկնարկի  մայիսի  27-ից։ 

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google