Թե ինչու և որքան լարի հավելավճար է տրվել մանկապարտեզի աշխատակիցներին, քաղաքապետարանից չեն հայտնում
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը  չի  հանրայնացնում  վճարել է  արդյոք Մառնեուլիի  մանկապարտեզներում  աշխատող անձնակազմին հավելավճար/հավելում/պարգևատրում/խրախուսանք,  թե  ոչ։ «Ռադիո Մառնեուլի»-ին քաղաքապետարանից պաշտոնական տեղեկատվություն է խնդրել 2024 թվականի մարտի 20-ին։

«Մառնեուլիի մանկապարտեզներում  աշխատող անձնակազմին տրվել է հավելավճար/խրախուսում/պարգևատրում, թե ոչ՝ 2023 թվականին։ Եթե ​​այո, խնդրում ենք նշել, թե երբ և ինչու են մանկապարտեզի աշխատակիցները ստացել բոնուս/հավելում/խրախուսում/պարգևատրում: Նաև նշեք, թե քանի լարի
և քանի անձնակազմ է ստացել բոնուսներ/հավելումներ/խրախուսումներ/պարգևներ:
Խնդրում ենք տրամադրել մեզ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք 2024 թվականի ընթացքում մանկապարտեզներում աշխատող անձնակազմին տրվել է հավելավճար/խրախուսանք/պարգև՝ ինչ նպատակով, չափով և քանի աշխատակցի է նշված հավելավճարը/հավելումը/  ստացել
»։ - Այս տեղեկությունը մենք խնդրել ենք Մառնեուլիի քաղաքապետարանից, ինչին ի պատասխան քաղաքապետարանը մեզ գրել է, որ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով  է տրամադրում հավելավճար/հավելում/խրախուսանք/պարգեւ։

Այսօր՝ մայիսի 24-ին, հերթական անգամ նամակ ենք հղել Մառնեուլիի քաղաքապետարան՝ խնդրելով հանրային տեղեկատվություն:

Քաղաքապետարանից ստացված հանրային տեղեկատվությունը ստորագրում է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը, ով պաշտպանում է ռուսական օրենքը՝ հանուն «թափանցիկության»։ «Ավելի թափանցիկությունը եվրոպական է»,- գրում է Քենան Օմարովը, սակայն հրապարակային տեղեկատվություն չի տալիս։

Նույն թեմայով.
Մառնեուլիի քաղաքապետարանը չի ցանկանում ներքին աուդիտը հրապարակայնացնել. ինքնակառավարումը բողոքարկել է դատարանի որոշումը.
Ռուսական օրենքի համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետարանը լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին խնդրում է լինել թափանցիկ, սակայն տեղեկատվություն չի տրամադրում.

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google