Հունիսի 24-ից կսկսի գործել Երեւան-Բաթումի գնացքը։
«Հարավկովկասյան երկաթուղու» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ
գնացքը Երեւան-Բաթումի ուղղությամբ կերթևեկի մինչեւ հոկտեմբերի
1-ը։
Երևանից Բաթումի առաջին գնացքը կմեկնի հունիսի 24-ին և կիրականացնի
մեկնումը երկու օրը մեկ։ Բաթումի-Երևան առաջին գնացքը կմեկնի հունիսի
25-ին և կիրականացվի երկու օրը մեկ։
Ռադիո «Մառնեուլիին» «Վրացական երկաթուղիներից» տեղեկություն է
տրամադրվել այն մասին, թե Վրաստանում
որտեղ են լինելու Երեւան-Բաթում
գնացքի կանգառները։ Կանգառներից մեկը կլինի Մարաբդա գյուղում։
Ըստ «Վրացական երկաթուղիների», գնացքը Մառնեուլիում կանգ չի առնի։
Առաջարկում ենք Երևան-Բաթում գնացքի կանգառներ Վրաստանում ՝
- Մարաբդա
- Թբիլիսի
- Խաշուրի
- Ծիփա
- Մոլիթի
- Զեստափոն
- Սամտրեդիա
- Ուռեկի
- Քոբուլեթի
- Մախինջաուրի
Առաջարկում ենք Երևան-Բաթում գնացքի կանգառներ Հայաստանում
՝
- Արմավիր
- Գյումրի
- Վանաձոր
- Սանահին
- Այրում
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան