Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի
հուլիսի 1-ից ուսուցիչների վարձատրության նոր քաղաքականություն
կիրականացվի և ուսուցիչների վարձատրությունը կբարձրանա։
Մասնավորապես, ըստ կառավարության, աշխատավարձի նոր համակարգը հաշվի է
առնում դասավանդման ժամերի քանակը, աշխատանքային ստաժը, ակադեմիական
որակը և ուսուցչի առկա կարգավիճակները։
Ըստ այդմ, ինչպես կառավարությունն է ասում, նոր քաղաքականության
համաձայն՝ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչների և հատուկ
ուսուցիչների աշխատավարձը միջինը կբարձրանա 500
լարիով։
Կառավարությունը պնդում է, որ այսօր համակարգում կա ավելի քան 52000
ուսուցիչ, և որոնցից միջինում ՝
- Աշխատավարձը
բարձրանում է 500 լարիով՝ մինչև 21000 ուսուցչի
- 600 լարի՝ 8000
ուսուցչի
- 700 լարի՝ 5000
ուսուցիչներին
- 800 լարի՝ 3000
ուսուցչի, որը կազմում է ուսուցիչների 70%-ից
ավելին։
Կառավարության խոսքով, աշխատավարձի բարեփոխմանը զուգահեռ մեկնարկում
են կարիերայի սխեմայի մշակման աշխատանքները։
«
Այդ նպատակով Վրաստանի կրթության, գիտության եւ
երիտասարդության նախարարությունում ստեղծվում է հատուկ ներառական
հանձնաժողով՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ Աշխատանքային
խումբը մինչեւ այս տարվա վերջ կմշակի բարելավված մոդել՝ հիմնված
միջազգային փորձի եւ տեղական հետազոտությունների վրա»: -
ասված է կառավարության հաղորդագրության մեջ։
Աղբյուր ՝
პუბლიკა
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել
ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին
զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ
տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին
խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից
հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության
շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական
և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին
արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ
թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ
երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան