Մառնեուլիի քաղաքապետը արձակուրդում է

Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին, որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Մառնեուլիում և Գարդաբանիում, սեպտեմբերի 1-ից սկսել է նախընտրական հանդիպումները։


«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլի վարչական ծառայության ղեկավար Նինո Դեկանոիձեն ասել է, որ քաղաքապետը արձակուրդում է:
Զաուր Դարգալիի մեկշաբաթյա արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 1-ին։
Վրաստանի նախագահը դեռ չի հայտարարել ընտրությունների ճշգրիտ ժամանակը, բայց հավանաբար խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի հոկտեմբերի 31-ին:
Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին , ընտրություններից մեկ ամիս առաջ պարտավոր կլինի դադարեցնել քաղաքապետի կարգավիճակը։

02/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google