Իսրայել պետության եւ Վրաստանի կառավարության միջեւ կնքված
համաձայնագրի համաձայն ՝
Վրաստանի քաղաքացիները կկարողանան աշխատել Իսրայելում:
Գրավյալ տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և
սոցիալական հարցերի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն,
փոխնախարար Թամար Բարկալայիան հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան
Ռան Գիդորին: Կողմերը մանրամասն քննարկել են Իսրայելում օրինական
աշխատանքի հարցը:
Գործակալությունը նշում է, որ Իսրայելում օրինական աշխատանքի համար
Վրաստանի քաղաքացիների գրանցումը կսկսվի ապրիլի 12-ին և կշարունակվի
ամբողջ տարվա ընթացքում: Աշխատանք փնտրողն պետք է գրանցվի
առողջապահության գրանցման հատուկ https://workabroad.moh.gov.ge/
պորտալում:
Իսրայելի աշխատաշուկայում Վրաստանի քաղաքացիները կկարողանան
ժամանակավոր օրինական աշխատանք ունենալ 1 տարի ժամկետով: Երկարաժամկետ
աշխատանքի ընդունումը հնարավոր է խնամքի հաստատություններում որպես
օժանդակ աշխատող:
«Այսօր եւս մեկ քայլ է արվել, որպեսզի Վրաստանի քաղաքացիները
հնարավորություն ունենան օրինական աշխատել տարբեր զարգացած
երկրներում: Մենք կսկսենք երկուշաբթի Իսրայելի հետ ստորագրված
համաձայնագրի իրագործումը, որի համաձայն մասնագետները կկարողանան մեկ
տարի աշխատել Իսրայելում ՝ համապատասխան վարձատրությամբ», - ասել է
փոխնախարար Թամար Բարկալայան:
Նա ասել է, որ արտերկրում աշխատելու ցանկություն ունեցող մեր
քաղաքացիների համար նշանակալի առաջընթաց է ունենալ օրինական
աշխատելու, անօրինական չմնալու և իրենց աշխատանքային իրավունքները
պաշտպանված երկրում աշխատելու հնարավորություն:
09․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան