Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը
Կուրբան-Բայրամ տոնի առթիվ ձեռք է բերել 250 կիլոգրամ միս և բաժանել
անապահով ընտանիքներին:
Մառնեուլիի քաղաքապետարանը պարզեցված եղանակով 250 կիլոգրամ միս
գնելու պայմանագիր է կնքել ֆիզիկական անձ Շամիստան Ալիևի հետ:
Քաղաքապետարանը մեկ կիլոգրամ տավարի մսի համար վճարել է 16 լարի և 50
թեթրի: 250 կգ միս գնելու համար քաղաքապետարանը ծախսել է 4125
լարի:
«Ռադիո Մառնեուլի»-ին քաղաքապետարանից ասել են, որ տավարի միսը
բաժանվել է 110 անապահով ընտանիքների: Յուրաքանչյուր ընտանիք
Կուրբան-Բայրամի տոնին տեղական կառավարությունից ստացել է 2 կիլոգրամ
միս:
Իսլամական աշխարհը նշում է Կուրբան-Բայրամը: Կուրբան-Բայրամը սկսվել է
հուլիսի 20-ին և կավարտվի այսօր ՝ հուլիսի 22-ին:
22․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան