Վեց ամսվա ընթացքում ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել է․Սաքստատ

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալների համաձայն

՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանում կենդանի ծնունդների թիվը կազմել է 21 839 երեխա:
Նույն ժամանակահատվածում երկրում մահացել է 25 821 մարդ:
Ըստ այդմ, 2021 թվականի առաջին կիսամյակի բնական աճը (կենդանի ծնունդների և մահացածների թվի միջև տարբերությունը) գնահատվել է 3,982 մարդ:
Բնական աճի դրական տեմպը դիտվել է միայն երկրի երկու շրջաններում ՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում (717) և Քվեմո Քարթլիում (195), մնացած բոլոր շրջաններում և մայրաքաղաքում, ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
15.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google