Բոլնիսիում պատվաստված քաղաքացին 10 հազար լարի է շահել

Բոլնիսիում պատվաստված անձը «Պատվաստվիր և շահիր» վիճակախաղում շահել է 10 հազար լարի:



Հաղթողի ինքնությունը դեռ անհայտ է, հայտնի է միայն, որ անձը պատվաստվել է «Սինոֆարմ» պատվաստանյութով: Ինչպես հայտնում է վիճակախաղի ընկերությունը, շահած գումարը նրան կփոխանցվի առաջիկա օրերին:

Ըստ Վրաստանի Ազգային վիճակախաղի տվյալների ՝ Թբիլիսի, Գորի, Բաթում, Լագոդեխի, Զgուգդիդի, Մարտվիլի - սրանք այն քաղաքներն են, որտեղ պատվաստված մարդիկ շահել են 5000, 1500 և 1000 լարի:

Խաղարկության արդյունքները կարելի է ստուգել https://stopcov.lotto.ge կայքում ՝ մուտքագրելով անձնական համարի հատուկ սյունակում:
«Պատվաստվիր և շահիր» վիճակախաղը մեկնարկել է սեպտեմբերի 14 –ին և այս պահի դրությամբ խաղարկվել է 180,400 լարի և շահել է 1177 մարդ:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
20.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google