Կորոնավիրուսի պատճառով Մառնեուլիի չորս դպրոցներում սովորում են հեռավար կարգով
Նոյեմբերի 25-ի վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսի պատճառով
Մառնեուլիի չորս դպրոցներում սովորում են հեռավար ռեժիմով։ Տեղի
կրթական ռեսուրս կենտրոնի տվյալներով՝ երեք դպրոցներում փակվել է ութ
դասարան և մեկ ուսումնական հաստատություն։
«Մառնեուլիի N5 դպրոցն ամբողջությամբ անցել է առցանց կրթության: Եվ
երեք դպրոցների ութ առանձին դասարաններ անցել են հեռավար ուսուցման
հիբրիդային մոդելի:
Սրանք են Կիրիխլոն, Մառնեուլի N2-ը և մասնավոր դպրոցը: Բայց այսօր
ավելացել են ավելի շատ դպրոցներ, վաղը մենք կունենանք թարմացված
տվյալներ։ Առանձին դասարանների հեռավարի անցման թույտվությունը տալիս
ենք մենք ՝ կրթական ռեսուրսկենտրոնը, իսկ երբ խոսքը գնում է ընդհանուր
դպրոցի մասին, պետք է հիվանդությունների վերահսկման ազգային կոնտրոնից
նամակ, որը մենք ուղարկում ենք կրթության նախարարություն, միայն
նախարարի հրամանով դպրոցն իրավունք ունի անցնելու հեռահար
ուսուցման»,- ասել է ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա
Դավաձեն։
Երկրում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի ֆոնին ուսումնական
հաստատությունները փակվում և վերաբացվում են։ Մառնեուլիի
մունիցիպալիտետում գործում է 74 պետական և երկու մասնավոր դպրոց:
Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 4331 հաստատված
դեպք։ Ապաքինվել է 4804, մահացել՝ 57 մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան