Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլիին մահացած են գտել իր տանը։ Իլյա
Էլոշվիլիի մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։
Տեղում աշխատում են իրավապահները։ Interpressnews-ը փորձում է ճշտել
մանրամասները։
Իլիա Էլոշվիլին 47 տարեկան էր, ուներ կին և երկու երեխա։ Էլոշվիլին
Թբիլիսիի փոխքաղաքապետն է 2021 թվականից, մինչ այդ եղել է
էներգետիկայի նախարարը, մինչ այդ՝ էներգետիկայի փոխնախարարը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան