Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝
Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկի» առաջին դեպքը։
«
Լաբորատոր հետազոտությունները հաստատել են «Կապիկի ծաղիկ»
վիրուսի մեկ դեպք։ Հիվանդը ունեցել է վիրուսային հիվանդության թեթև ձև
և համապատասխան բուժումից անմիջապես հետո դուրս է գրվել
բուժհաստատությունից:
Նա Եվրոպա մեկնելու պատմություն ունի։ Կոնտակտները նույնպես
մշտադիտարկվել են, և նրանցից ոչ մեկի մոտ կլինիկական նշաններ չեն
հայտնաբերվել»,- ասվում է Հիվանդությունների վերահսկման
ազգային կենտրոնում։
Կազմակերպությունից հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում իրենք
կշարունակեն հետաքննել կասկածելի դեպքերը:
ԱՀԿ-ի Եվրոպայի գրասենյակը մայիսի 19-ին հայտարարություն է տարածել
վիրուսային հիվանդության՝ «Կապիկի ծաղիկի» տարածման վերաբերյալ, այն
բանից հետո, երբ հիվանդության առաջին դեպքը հաստատել է ԱՄՆ-ում
եվրոպական երկրների հետ միասին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան