Այս տարվա հունվար-սեպտեմբերին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով
փոխադրված նավթի ծավալը կազմել է 21 մլն 688 հազար 400 տոննա, ինչը
10,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
ցուցանիշը։
Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել են Պետական վիճակագրական
կոմիտեից։
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան
խողովակաշարով փոխադրվել է Ադրբեջանի հիմնական նավթատարներով
փոխադրվող նավթի ընդհանուր ծավալի 78,9%-ը։ Գործակալության
տվյալներով՝ հունվար-սեպտեմբերին տարանցիկ նավթի փոխադրումը կազմել է
3 580 300 տոննա, ինչը 42 տոկոսով ավելի է։
Ներկայումս Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով փոխադրվում է
Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի նավթը, ինչպես նաև Շահ-Դենիզ
հանքավայրի կոնդենսատը և SOCAR ընկերության նավթը։ Բացի այդ,
խողովակաշարով նավթ է փոխադրվում նաև Կասպից ծովի այլ երկրներից։
Տեղեկության համար նշենք, որ նավթամուղի երկարությունը 1768 կմ է։
Դրանցից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249 կմ-ը՝ Վրաստանով,
1076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Խողովակաշարի հզորությունը
գերազանցում է տարեկան 50 մլն տոննա նավթը։
Ծրագրի մասնակիցներն են՝ BP (30,1%), SOCAR (25%), MOL (8,9%),
Equinor (8,71%), TPAO (6,53%), ENI (5%), Itochu (3, 4%), ExxonMobil
( 2.5%), INPEX (2.5%), TotalEnergies (5%) և ONGC (2.36%):
2021 թվականին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրված նավթի
ծավալը կազմել է 26 մլն 421,5 հազար տոննա, ինչը 3,9 տոկոսով պակաս է
2020 թվականի համեմատ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան