Մառնեուլիում անցկացվել է մանկական ռեգբիի փառատոն
Հոկտեմբերի 22-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիզիլաջլո գյուղի մարզադաշտում տեղի ունեցավ ռեգբիի մանկական փառատոն։ Մառնեուլիի սպորտդպրոցի փոխանցմամբ՝ փառատոնին մասնակցել է ռեգբիի 9 թիմ։ «Մառնեուլիի Արմազիի» 5 թիմեր, ինչպես նաև մեկ Թեթրիծղարոյի, մեկ Բոլնիսիի և Թբիլիսիի ռեգբիի երկու թիմ։

«Միջոցառմանը ներկա էին Մառնեուլիի քաղաքապետարանի սպորտդպրոցի տնօրեն Մամուկա Նավերյանին և «Արմազի» ռեգբիի ակումբի ղեկավար Գիորգի Սոսելիան։ Փառատոնի նպատակն է երիտասարդների շրջանում ռեգբին մասսայականացնել, առողջ ապրելակերպ ներմուծել նրանց առօրյա կյանքում, բարձրացնել հասարակության մեջ սպորտի կարևորության մասին իրազեկվածության մակարդակը։ Այսօրվա դրությամբ «Մառնեուլի Արմազիում» վերապատրաստվում է մոտ 110 երեխա, ինչը նպաստում է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և խոստումնալից ռեգբիստների բացահայտմանը։ Մարզումն ընթանում է երեք վայրում՝ Ծերեթելի գյուղում, Սայմերլոյում և Թամարիսում»,- նշված է հրապարակած տեղեկատվության մեջ։

Փառատոնի մասնակից բոլոր թիմերը խորհրդանշական կերպով պարգեւատրվեցին գավաթներով ու մեդալներով։

Միջոցառման կազմակերպիչն էր Մառնեուլիի քաղաքապետարանի սպորտդպրոցը և Մարնեուլի Արմազի ռեգբիի ակումբը։

Լուսանկարը՝ Մառնեուլիի սպորտդպրոց


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google