Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականին ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման համար կծախսի 4 597 100 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 2023 թվականին ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման համար կծախսի 4 597 100 լարի։ Մառնեուլիի 2023 թվականի բյուջեի համաձայն՝ քաղաքապետարանի տարածքում տեղական նշանակության ճանապարհի մակերեսն այսօրվա դրությամբ կազմում է 540 քառակուսի կիլոմետր, և միայն 55%-ն է համապատասխանում ճանապարհային չափանիշներին։

«Քաղաքապետարանը նախատեսում է առաջիկա 3-4 տարում կառուցել և վերականգնել ճանապարհների ընդհանուր ծավալի 20 տոկոսը։ Ուշադրություն է դարձվում նաև վերականգնված ճանապարհների պահպանմանը, որը ներառում է փոսային վերանորոգում, ձմռանը աղով, ինչպես նաև ճանապարհների գծանշում, լուսացույցների տեղադրում և արագությունը սահմանափակող արգելապատնեշների կազմակերպում,- Նշված է ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում։

Ընթացիկ ճանապարհների սպասարկման և ճանապարհների կառուցման ու վերականգնման ենթածրագրերին հատկացվել է 4 597 100 լարի։

Ընթացիկ ճանապարհների սպասարկման ենթածրագրի համար նախատեսված է 650 000 լարի։

«Ենթածրագրի նպատակն է պահպանել քաղաքապետարանի վերականգնված ճանապարհների որակը, համայնքում ներկայումս մասամբ վնասված է տեղական նշանակության ասֆալտապատ ճանապարհը, ծրագրի նպատակն է իրականացնել վնասված ճանապարհի փոսային վերանորոգում,  ինչպես նաև տարվա ընթացքում վնասվելու դեպքում՝ ներկով գծանշել ճանապարհի երթևեկելի հատվածը, իսկ հողը շարել շարժիչի գրեյդերով, ճաքերը լցնելով a/b խառնուրդով, ցանկության դեպքում՝ դասավորելով արագությունը սահմանափակող արգելապատնեշներ և ճանապարհային նշաններ,  անհրաժեշտությունից ելնելով»,- նշված է ենթածրագրի նկարագրության մեջ։ 

2023 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանը ճանապարհների շինարարության և վերականգնման ենթածրագրի համար կծախսի 3,947,100 լարի։ Նշված գումարով նախատեսվում է Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցի լայնածավալ շինարարություն-վերականգնումը։

«Քաղաքապետարանի տարածքում այսօրվա դրությամբ մասամբ վնասված է տեղական նշանակության ճանապարհահատվածը, ծրագրի նպատակն է աստիճանաբար իրականացնել ճանապարհների ամբողջական վերականգնումը, իսկ ծրագրի շրջանակներում՝ անհրաժեշտ նախագծերի գնումը  առաջիկա տարիներին վերականգնման համար և կիրականացվի վերականգնված ծրագրերի վերահսկում»,- նշված է ճանապարհաշինության և վերականգնման ենթածրագրում։

Նույն ենթածրագրում ներառված է Մառնեուլիի քաղաքապետարանին Վրաստանի շրջաններում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից հատկացված միջոցների համաֆինանսավորումը։ Հիմնադրամը 2023 թվականին Մառնեուլիում կիրականացնի չորս ծրագիր։
Մենք առաջարկում ենք Մառնեուլիում իրականացվելիք ծրագրերի ցանկը Տարածաշրջանային ծրագրի հիմնադրամի կողմից և քաղաքապետարանի կողմից համաֆինանսավորման մասնաբաժինը:

Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցում գտնվող Դուրմիշխան Մաղալաշվիլիի  անվան կամրջի վերականգնում - Մառնեուլիի քաղաքապետարանի համաֆինանսավորում 94692 լարի;
Բայդար գյուղի ներքին ճանապարհների վերականգնում - Մառնեուլիի քաղաքապետարանի համաֆինանսավորում 18003 լարի;
Մոլաօղլի գյուղի ճանապարհի ասֆալտապատում - Մառնեուլիի քաղաքապետարանի համաֆինանսավորում 15088 լարի;
Մառնեուլի քաղաքի Աղմաշենեբելի փողոցի վերականգնում - Մառնեուլի քաղաքապետարանի համաֆինանսավորում 57755 լարի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google