Կկառուցվի և կվերականգնվի 885 մանկապարտեզ. Կառավարություն
Վրաստանում նախատեսվում է կառուցել 330 նոր մանկապարտեզ և վերականգնել գործող 555 մանկապարտեզը։ Այս մասին հայտարարություն է տարածում Վրաստանի կառավարությունը։

Կառավարության տվյալներով՝ մանկապարտեզների կառուցապատման-վերականգնման ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով, իսկ դրա համար բյուջեից կծախսվի 1,3 մլրդ լարի։ Ծրագիրը կիրականացվի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից։ Կառավարությունից հայտնում են, որ առաջիկայում մրցույթներ կհայտարարվեն։

«Նոր ծրագրի շրջանակներում
մանկապարտեզները կկառուցվեն ու կվերականգնվեն ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Կկազմակերպվեն փակ և բաց այգիներ, հանգստի գոտիներ, կոմունիկացիաներ և սանհանգույցներ։ Այգիներն ամբողջությամբ կհարմարեցվեն հատուկ կարիքներով մարդկանց համար։ Նախատեսվում է մանկապարտեզների ենթակառուցվածքների զարգացումը՝ համաձայն ՏԻՄ-երի տրամադրած տեղեկատվության և առաջնահերթությունների»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ 2023 թվականի բյուջեով մանկապարտեզի ծրագրի առաջին փուլի համար արդեն իսկ տրամադրվել է 100 մլն լարի։
Աղբյուր ՝ ნეტგაზეთი

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google