Մառնեուլիում հիվանդ մարդկանց սոցիալական պաշտպանության համար հատկացվել է 2 000 000 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանը 3 035 000 լարի կծախսի
առողջապահության պաշտպանության եւ սոցիալական ապահովության
ուղղությամբ։
2023 թվականի բյուջեում առողջապահությանը հատկացվել է 330 000 լարի,
որը նախատեսում է «Հանրային առողջության մասին» Վրաստանի օրենքով
սահմանված գործառույթների ֆինանսավորում՝ որպես պետական բյուջեից
նպատակային տրանսֆերտների մաս, առողջապահական հաստատությունների
վերականգնում և կառուցում։ Ծրագրի շրջանակներում Վրաստանի պետբյուջեի
միջոցներից հատկացված տրանսֆերտով կիրականացվի նաեւ քաղաքապետարանի
տարածքում գտնվող առողջապահական օբյեկտների վերականգնումն ու
կառուցումը։ Սոցիալական պաշտպանության ուղղությամբ բյուջեից
հատկացվում է 2 մլն 705 հազար լարի, որը նախատեսում է սոցիալապես
անապահով խմբերի համար բժշկական ծառայությունների հասանելիության
ավելացում։
«Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով և այլ խոցելի խմբերի
բնակչությանը դեղերով օգնություն, վիրահատության և բուժման
ֆինանսավորում, միանվագ օգնություն կֆինանսավորվի Մառնեուլիի
քաղաքապետարանի խորհրդի «Հաստատման մասին» որոշման հիման վրա»,- գրված
է բյուջեում։
Նշված 2 705 000 լարիից դրամական միջոցները բաշխվել են հետեւյալ կերպ
՝
2,000,000 լարի հիվանդների սոցիալական
պաշտպանություն՝ բժշկական (վիրաբուժական, դեղորայքային և
այլ) օգնության տրամադրում քաղաքապետարանում գրանցված քաղաքացիներին՝
Մառնեուլիի քաղաքապետարանի «Մառնեուլիի քաղաքապետարանի սոցիալական և
առողջապահական ծրագրի հաստատման» հիման վրա։
700,000 լարի ընտանիքների և երեխաների սոցիալական
պաշտպանության համար ՝ Մառնեուլիի մունիցիպալիտետում
գրանցված քաղաքացիներին տրամադրվում է ինչպես միանվագ, այնպես էլ
ամսական դրամական օգնություն՝ հիմք ընդունելով Մառնեուլիի
քաղաքապետարանի խորհրդի «Մառնեուլիի քաղաքապետարանի սոցիալական և
առողջապահական ծրագիրը հաստատելու մասին» որոշումը:
5000 լարի ծիսական ծառայություն՝ Երկրորդ
համաշխարհային պատերազմի մասնակիցների, Վրաստանի տարածքային
ամբողջականության համար մարտիկների, հարկադիր վերաբնակների՝ հարկադիր
վերաբնակների և առանց ուղեկցության մահացածների սգո ծառայության
ծախսերի փոխհատուցում 250 լարիի չափով։
Մառնեուլիի 2023 թվականի տեղական բյուջեն սահմանվել է 67 214 900
լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա
Միսկարյան