2023 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է վճարել 50847 լարի կոյուղու համակարգի մաքրման և պահպանման համար

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել կոյուղու մաքրման և պահպանման աշխատանքների գնման համար։



Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն՝ հաղթող ընկերությունը պարտավորվելու է 2023 թվականի ընթացքում քաղաքապետարանի հանձնարարականով իրականացնել կոյուղու մաքրման և պահպանման աշխատանքները։

«Ծառայությունները պետք է մատուցվեն պայմանագրի կնքումից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը փուլ առ փուլ՝ գրավոր հանձնարարականի համաձայն։ Մատակարարին գրավոր կտրվի օբյեկտի կոնկրետ հասցեն, կատարվող աշխատանքների անվանումը և/կամ թերի ակտը և աշխատանքների համար սահմանված ժամկետները",-  նշված  է Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 2023 թվականին կոյուղու մաքրման և պահպանման համար վճարել 50847 լարի։ ՏԻՄ-ը մրցույթը հայտարարել էր փետրվարի 10-ին։ Մասնակից ընկերությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել մարտի 1-ից մարտի 6-ը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google