Մառնեուլիի սակրեբուլոյում 10 թափուր աշխատատեղ կա։
Տարբեր պաշտոններ զբաղեցնելու նպատակով օրենսդիր մարմինը 8 թափուր
պաշտոն է հրապարակել փակ, երկուսը՝ բաց մրցութային կարգով։ Ներկա
թափուր աշխատատեղերում նվազագույն աշխատավարձը 1936 լարի է, իսկ
առավելագույնը՝ 2 783 լարի։ Մրցույթին մասնակցությունը հնարավոր է
մինչև հունիսի 24-ը։
Փակ մրցույթի թափուր աշխատատեղեր ՝
- Սակրեբուլոյի ապարատի կազմակերպչական բաժին՝ առաջին կարգի
ավագ մասնագետ, 2 թափուր պաշտոն, պաշտոնեական աշխատավարձ 2057
լարի։
- Սակրեբուլոյի ապարատի կազմակերպչական բաժին -
երկրորդ կարգի ավագ մասնագետ, 1 թափուր տեղ, պաշտոնեական աշխատավարձը
1936 լարի։
- Սակրեբուլոյի գրասենյակի գենդերային հարցերի և
հասարակական սեկտորի հետ կապերի բաժին՝ երկրորդ կարգի ավագ մասնագետ,
2 թափուր հաստիք, աշխատավարձը 1936 լարի։
- Սակրեբուլոյի ապարատի նյութատեխնիկական և
համակարգչային սպասարկման բաժին՝ ավագ մասնագետ, 1 թափուր տեղ,
պաշտոնեական աշխատավարձը 1936 լարի։
- Սակրեբուլոյի ապարատի նյութատեխնիկական և համակարգչային
սպասարկման բաժին - երկրորդ կարգի ավագ մասնագետ, 1 թափուր տեղ,
պաշտոնեական աշխատավարձը 1936 լարի։
Բաց մրցույթի թափուր աշխատատեղեր.
- Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին - պետ, 1 թափուր պաշտոն,
պաշտոնեական աշխատավարձ 2783 լարի։
- Սակրեբուլոյի աշխատակազմի լրատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին՝ առաջին կարգի ավագ մասնագետ, 2
թափուր պաշտոն, պաշտոնեական աշխատավարձ 2057 լարի։
Մրցույթը բաղկացած է երեք փուլից.
- Դիմումի ներկայացում
- Բանավոր հանձնարարություն
- Հարցազրույց
Մառնեուլիի սակրեբուլոյի թափուր պաշտոնների վերաբերյալ
մանրամասներին կարող եք ծանոթանալ
այստեղ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան