Մառնեուլիի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջեում փոփոխություն է տեղի ունեցել

Փոփոխություն է կատարվել Մառնեուլիի մունիցիպալիտետի 2023թ  բյուջեում։

Հունիսի 29-ին կայացած ավագանու նիստում փոփոխություններն ընդունվել են: Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ներկայացուցիչ Լարիսա Գելաշվիլին հարցը քննարկման է բերել ու ասել, որ քաղաքապետարանի պահուստային ֆոնդն ավելացել է խնայողությունների հաշվին։ Գումարը գումարվել է սպորտային միջոցառումների համար նախատեսված մրցանակներին և 15000 լարի է հատկացվել Մառնեուլիի մշակութային կենտրոնում գործող թատերախմբի համար։

«Քաղաքապետարանի պահուստային ֆոնդն
ավելանում է 100 հազար լարիով։ Անհրաժեշտ գումարը կհատկացվի  տնտեսության հաշվին՝ քաղաքապետարանի ոչ ֆինանսական ակտիվների ավելացման հոդվածից։ Աճում է նաև սպորտային միջոցառումների այլ ծախսերի հոդվածը, 10 00 լարիով ավելացրել ենք տարբեր պարգևների և մրցանակների բաշխման ֆոնդը։ Նաև մեկ փոփոխություն այն է, որ մենք պատրաստում ենք 15000 լարի սուբսիդիա Մառնեուլիի մշակութային կենտրոնի համար։ Ինչպես գիտեք, թատերախումբը որոշակի հաղթանակներ է տարել, և մենք սուբսիդավորում ենք այն։ Այս 15000 լարին  վերցվել  է մշակութային միջոցառումների հոդվածից։ Բյուջեն հավասարակշռված էր փոփոխություններով՝ ի հաշիվ տնտեսության
»,- ասել է Լարիսա Գելաշվիլին

Հունիսի 29-ին կայացած ավագանու նիստում ընդհանուր առմամբ քննարկվել է 4 հարց։ Չորս  հարցի համար  էլ դրական որոշում է կայացվել։

Քննարկվել են հետևյալ հարցերը  ՝ 
  • «Մառնեուլիի քաղաքապետարանի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» Մառնեուլիի քաղաքապետարանի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի քաղաքային խորհրդի N29 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
  • Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության 2023 թվականի ապրիլի 27-ի N07-322311746 հաշվետվության վերանայման վերաբերյալ.
  • Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության 2023 թվականի մայիսի 16-ի N07-3223136186 հաշվետվության վերանայման վերաբերյալ.
  • սոցիալական խնդիրներ.

Լուսանկարը  ՝  "Ռադիո  Մառնեուլիի"  արխիվ

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google