Հուլիսի 3-ից սկսեց գործել Մառնեուլիի «Ամառային մանկապարտեզը»։
Ամառային մանկապարտեզում այս տարի գրանցվել է 43 երեխա։
Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովի խոսքով,
ամառային մանկապարտեզի պատմության մեջ այս տարի ավելի շատ
երեխաներ են ցանկություն հայտնել ուսումնական հաստատություն գնալ,
ինչի պատճառով միությունը ստիպված է մեկ աշխատող ավելացնել։
Մառնեուլի քաղաքի N1 մանկապարտեզում ամառային
մանկապարտեզը կգործի մեկ ամիս։
«
Ընդհանուր առմամբ գրանցված էր 43 երեխա, առաջին օրը 26
երեխայի հետ սկսեցինք աշխատանքը։ Երեխաների շատ լինելու
պատճառով պատրաստվում ենք մեկ աշխատող ավելացնել։ Մեկ խումբ,
ուսուցիչ, մեկ դայակ և խոհանոցի աշխատակիցներ ներկայումս աշխատում են,
և մենք այժմ փնտրում ենք դաստիարակի օգնական ավելացնելու: Մենք
նախկինում 30 երեխա չենք ունեցել, այս տարի ամենամեծ պահանջարկն
է»,- ասում է Քարամովը։
Մառնեուլիի ամառային մանկապարտեզի գրանցումը սկսվել է հունիսի
14-ից։ Գրանցման նախապայմանը ծնողների կողմից աշխատանքի տեղավորված
լինելու մասին տեղեկանք ներկայացնելն
էր։
Մառնեուլիում «ամառային մանկապարտեզի » պրակտիկան գոյություն ունի
տարիներ շարունակ, սակայն 2020 թվականին այն դադարեց գործել
համաճարակի պատճառով և չէր կարող վերսկսել աշխատանքը մինչև 2023
թվականը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան