Քաղաքապետարանը պիկապ տեսակի ավտոմեքենա գնելու համար մրցույթ է հայտարարել 63021 լարիով

Մառնեուլիի  մունիցիպալիտետի  քաղաքապետարանը նախատեսում է 63021 լարիով պիկապ  տեսակի  ավտոմեքենա ձեռք բերել։

Ինչպես Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնեցին ՏԻՄ հասարակայնության հետ կապերի վարչությունից,քաղաքապետարանի  հաշվեկշռին առկա ՍՊԸ «Սոփծղալիի» տեխնիկական խմբի համար տրանսպորտ է ձեռք բերվելու։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մեքենայի որոշ բնութագրեր պետք է լինեն հետևյալը.

  • Վառելիքի տեսակը՝ դիզել.
  • Ղեկը՝ ձախ
  • Գույն - ցանկացած գույն, բացի սևից: (ցանկալի է սպիտակ, արծաթագույն կամ
    մոխրագույն)

Առաջարկվող մեքենան պետք է լինի նոր և շահագործման մեջ չլինի, արտադրված 2022 թվականից ոչ շուտ։ Դիմորդը պարտավոր է տրանսպորտային միջոցը տրամադրել քաղաքապետարանին։

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել հուլիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է տրանսպորտային միջոցը քաղաքապետարանին հանձնել պայմանագիրը կնքելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google