Ժոզեֆ Բորելը Վրաստան կայցելի սեպտեմբերի 7-8-ը
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը  սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան։


ԵՄ արտաքին գործողությունների ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Բորելիի առաջին այցը Վրաստան հնարավորություն կտա քննարկելու Վրաստանի եվրաինտեգրման առաջընթացը, ինչպես նաև կարծիքներ փոխանակելու ավելի լայն քաղաքական և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Վրաստանում գտնվելու ընթացքում Ժոզեֆ Բորելին կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Վարչապետի հետ միասին նա հանդես կգա ընդհանուր ասուլիսով։

Դրան զուգահեռ նախատեսվում է հանդիպում ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի, խորհրդարանական ընդդիմության և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ։

Ըստ ԵՄ Արտաքին Գործողությունների Ծառայության, Ժոզեֆ Բորելը կմասնակցի վարչական սահմանի երկայնքով EUMM-ի կազմակերպած առաքելությանը։ 

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան Աղբյուր ՝  tabula.ge
Print E-mail
FaceBook Twitter Google