Չանախչի գյուղի աշակերտները ուսումնական տարին կսկսեն նոր դպրոցում
Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի դպրոցը 2023-2024 ուսումնական տարին կսկսի նորակառույց դպրոցում։ Ինչպես նշում է նույն ուսումնական հաստատության տնօրեն Մանանա Մանուկյանը, սեպտեմբերի 15-ին նոր վերանորոգված մասնաշենքում սովորելու են 20 աշակերտ։

«Ամեն ինչ պատրաստ է, տեխնիկայով հագեցած է, շատ գեղեցիկ դպրոց է և ուրախ ենք, որ վագոններից հետո նոր դպրոց ենք մտնելու»,- մեզ հետ զրույցում ասաց Մանանա Մանուկյանը։

Դպրոցը որտեղ  սովորել են Չանախչիի  աշակերտները ՝ 


2019 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի աշակերտներին խոստացել են, որ նրանց վագոններով  դպրոցը, հին հատակը, պատռված  պաստառներն ու հին գրասեղանները կփոխարինվեն նոր, կահավորված ուսումնական հաստատությամբ։ Դպրոցի շինարարությունը շարունակվում էր շուրջ 5 տարի։ Աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել էին։

Պետությունը նախագիծը ֆինանսավորել է 1,6 մլն լարիով։

Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google