Պաշտոնապես հայտարարված թափուր աշխատատեղեր Մառնեուլիի դպրոցներում

Սեպտեմբերի 6-ին « Ռադիո Մառնեուլին»  հոդված է հրապարակել ուսուցիչների ներկայիս թափուր աշխատատեղերի մասին։

Երեկվա տվյալներով 18 դպրոց ուսուցիչներ էր փնտրում։ Նյութը տեղադրելուց հետո մի քանի հոգի կապվեցին մեր լրատվական կազմակերպության հետ՝ պնդելով, որ երբ զանգահարել են թափուր աշխատատեղերում նշված որոշ դպրոցների համարներով, ասել են, որ իրենց կադրերի թափուր տեղերն արդեն զբաղեցված են։

«Ձեր հրապարակած թափուր աշխատատեղերի հետ կապված զանգահարեցի դպրոցներից մեկին, ասացին, որ տեղն արդեն զբաղեցված է, բայց թափուր տեղը  ընթացիկ է։ Ափսոս, որ այս ամենը ձեւական է»,- «Ռադիո Մարնեուլի»-ին ասել է հարցվածներից մեկը, ով չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը։

«Ռադիո Մառնեուլին» պատահական  ընտրության սկզբունքով զանգահարել է քաղաքապետարանի մի քանի դպրոցներ՝ տեղեկությունը ճշտելու համար։ (Ուսումնական հաստատությունների անունները միտումնավոր չենք նշում) Երբ զանգահարեցինք թափուր աշխատատեղում նշված հեռախոսահամարներով, մեզ ասացին, որ առարկաների ուսուցիչներն արդեն ընտրված են։

Դպրոցների տնօրեններից շատերը պատասխանեցին թափուր աշխատատեղերի վրա նշված թվերին, սակայն ողջույնից հետո մանրամասները պարզելու համար չկարողացան շարունակել վրացերենով խոսելը, և խոսակցությանը օգնեցին միջնորդներով։

Մենք առաջարկում ենք մի քանի դպրոցների  ներկայացուցիչների հետ  ունեցած հարցազրույցներ:


Հարցազրույց N1

Լրագրող – Բարև Ձեզ, թափուր  աշխատատեղ ունեք հայտարարված, ես հանձնել  եմ  այս առարկայի քննությունը, կարո՞ղ եմ ձեր դպրոց գալ որպես  որոնող ուսուցիչ։ Կանցնեմ  նաև 60 կրեդիտանոց ծրագիրը։

Թափուր աշխատատեղի պատասխանատուն - շատ լավ կլիներ, բայց մեր ուսուցիչն էլ է անցնում 60 կրեդիտանոց ծրագրով, ինքն էլ է անցել առարկան, ու ճիշտն ասած  նրա համար  է հայտարարված։

Լրագրող.- Ստացվում է, որ դուք պաշտոնապես հայտարարել եք:

Թափուր աշխատատեղի պատասխանատուն - այո, այո, ցավոք։

Հարցազրույց N2

Լրագրող- Տեսել եմ ձեր դպրոցի թափուր աշխատատեղը, քննություն եմ հանձնել, ուզում եմ միանալ ձեր դպրոցին որպես  որոնող  ուսուցիչ, աշխատանքային ժամերը նույնպես հարմար են։ Որտե՞ղ կարող եմ ուղարկել իմ ինքնակենսագրականը:

Թափուր աշխատատեղի համար պատասխանատու անձը-  մենք նշել ենք էլ հասցե։ 

Լրագրող - Տեղն ազատ է: Զանգեցի մի քանի դպրոց, նրանք արդեն զբաղված էին, պաշտոնական հայտարարված է և անիմաստ  փաստաթղթեր  չներկայացրեցի։

Թափուր տեղի պատասխանատուն - մեկ ուսուցիչ ունենք, մի քանի տարի է աշխատում է, ներքին թափուր աշխատատեղով է գալու։

Հարցազրույց N3

Լրագրող - Բարև Ձեզ, ես հետաքրքրված եմ ձեր դպրոցում թափուր աշխատատեղով, ինչպե՞ս կարող եմ հայտ ներկայացնել։

Թափուր աշխատատեղի պատասխանատուն-  տեղն արդեն զբաղեցված է, ունենք մեկ ուսուցիչ։

Լրագրող – Ստացվում է, որ ընտրյալ կադրեր ունեք։

Թափուր տեղի պատասխանատուն - այո, մենք արդեն մեկ ավագ ուսուցիչ ունենք, և նա պետք է գա հարևան գյուղից։


Նշենք, որ պորտալը, որտեղ տեղադրվում են ուսուցիչների թափուր աշխատատեղեր, հանրային է, և այն կարող է տեսնել բոլորը։ Ակնհայտ է, որ հոդվածում տրված հարցազրույցները չեն արտացոլում քաղաքապետարանի բոլոր դպրոցների միտումները։

Լուսանկարը՝ Radio Maneuil-ի արխիվ



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google