Հաշմանդամների համար հարմարեցված վերելակի նախագծի մրցույթը քաղաքապետարանում չի կայացել

Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման աշխատանքների նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման ծառայությունների գնման համար հայտարարված մրցույթը չի կայացել։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մրցույթին ոչ մի ընկերություն չի մասնակցել։

Փաստաթղթերի պատրաստման համար բյուջեից հատկացվել է 11864 լարի։

Նախագծով նախատեսված էր քաղաքապետարանի առաջին հարկի միջանցքի վերականգնում-վերակառուցում։ Շենքի I և II նիստերի դահլիճի վերանորոգում և շենքում հաշմանդամների համար հարմարեցված վերելակի կազմակերպում։ Առայժմ հայտնի չէ, թե քաղաքապետարանը երբ կհայտարարի նոր մրցույթ։

Նշենք, որ քաղաքապետարանի շենքի վերականգնման 315 հազար լարիի մրցույթն արդեն անցկացվել է, եւ աշխատանքներն իրականացնում է «Բիլդինգ» ՍՊԸ-ն։

Նախագծով նախատեսվում է մեծացնել առաջին հարկում գտնվող գրասենյակային սենյակի տարածքը և տարածք հատկացնել միջանկյալ օղակի տեսքով՝ բնակչության հետ հաղորդակցության գործընթացը պարզեցնելու նպատակով։ Նաև առաջին հարկում նախագծով նախատեսվում է ներկել միջանցքի պատերը և փոխել այնտեղ թափանցող դռները։
Առաջին հարկի որոշ սենյակներ նախատեսված են վերանորոգման համար։ Երկրորդ հարկում նախատեսվում է թարմացնել առկա սանհանգույցը և կազմակերպել նոր սանհանգույց գործող աշխատասենյակում։ Երրորդ հարկում նախատեսվում է աստիճանահարթակի պատերի սվաղում, ներկում և այլն։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․   ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google