Լեհաստանում ձերբակալվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի։
Նա մեղադրվում է գողության մեջ։ Տեղեկությունը տարածում են տեղական
լրատվամիջոցները։
Հրատարակությունը գրում է, որ 54-ամյա տղամարդը ավտոմեքենայից գողացել
է պայուսակ, որում եղել է գումար ու փաստաթղթեր։
Տուժած կինը ականատեսների հետ ձերբակալել է հանցագործին և հանձնել
ոստիկանությանը։ Վրացին խոստովանել է հանցանքը։
Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան