Մառնեուլիի քաղաքապետարանը ռեստորանային ծառայությունների վրա 9 ամսում ծախսել է 101 849 լարի

Մառնեուլիի քաղաքապետարանը մոտ 9 ամիս ռեստորանային ծառայությունների վրա ծախսել է 101 849 լարի։



Խոսքը  պարզեցված  գնումների մասին է, որոնք տեղական ինքնակառավարումը ձեռք է բերել ուղղակիորեն։ 2023 թվականի պարզեցված գնումների համաձայն՝ քաղաքապետարանն ամենաշատ պայմանագրերը կնքել է ձեռնարկատեր Վլադիմիր Քիմաձեի հետ՝ «Սադղեգրձելո» (այսպես կոչված՝ «Գամատկավե») ռեստորանում։ Պարզեցված մրցույթների հաշվետվությունների համաձայն՝ քաղաքապետարանին անհրաժեշտ է եղել օգտվել ռեստորաններից՝ հիմնականում հրավիրված հյուրեր ընդունելու համար։

Մենք առաջարկում ենք ռեստորանային ծառայություններում վճարված գումարները 2023 թվականից մինչ օրս ՝ 

  • 3876 լարի - «Հունվարի 10-ին Մառնեուլիի քաղաքապետարանը հյուրընկալել է հրավիրված հյուրերի տարբեր պետական ​​կառուցվածքային ստորաբաժանումներից».
  • 4197 լարի - «Հունվարի 19-ին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ նախատեսվում է ծխականներին ու հյուրերին հյուրասիրել ճաշկերույթով։ Խնդրում եմ ներկայացուցչական ծախսերից հատկացնել համապատասխան գումար։
  • 3980 լարի - «Փետրվարի 2-ին Մառնեուլիի քաղաքապետարանը կհյուրընկալի հրավիրված հյուրերի տարբեր պետական ​​կառուցվածքային ստորաբաժանումներից»։
  • 4022 լարի - «Փետրվարի 27-ին Մառնեուլիի քաղաքապետարանը հյուրընկալում է հրավիրված հյուրերի տարբեր պետական ​​կառուցվածքային ստորաբաժանումներից».
  • 1312 լարի «Մարտի 20-ին Նովրուզ-Բայրամ տոնի կապակցությամբ նախատեսվում է հյուրերին հյուրասիրել ընթրիքով։ Խնդրում եմ ներկայացուցչական ծախսերից հատկացնել համապատասխան գումար։
  • 12085 լարի - «Մարտի 21-ին Նովրուզ Բայրամի տոնի կապակցությամբ Մառնեուլիի քաղաքապետարանը հյուրընկալում է հրավիրված հյուրերի տարբեր պետական ​​կառուցվածքային ստորաբաժանումներից»։
  • 4710 լարի «Մառնեուլիի քաղաքապետարանը ապրիլի 6-ին աշխատանքային այցով կհյուրընկալի Ճապոնիայի դեսպանին և նրան ուղեկցող անձանց։ Ելնելով դրանից՝ մեզ անհրաժեշտ է ընթրել նշված հյուրերին։ «
  • 18 195 լարի - «Հյուրերին կհյուիընկալենք Ռամադանի ավանդական պահքի սեղանին։ Քանի որ ամեն տարի անցկացվում է վերոնշյալ տոնը նշող միջոցառում, տեղին եմ համարում, որ այս տարվա ապրիլի 13-ին հրավիրված հյուրերի համար կազմակերպվի իֆթարի սեղան։
  • 3304 լարի - Ապրիլի 23-ին նախատեսվում է լեհական կողմի այցը Մառնեուլիի քաղաքապետարան՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներ-ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրման նախագծի կապակցությամբ։ Օրվա ընթացքում անհրաժեշտ է հրավիրված հյուրերին ընթրով հյուրասիրել»
  • 962 լարի - «2023 թվականի մայիսի 17-ին (մայիսի 18-ի ժամը 21.00-18.00) գ. Ծերաքվիում  Մ. Ջավախիշվիլու անվան թանգարանում Մառնեուլիի քաղաքապետարանի և ԱԻՊ մշակութային կենտրոնի հետ համատեղ նախատեսվում է անցկացնել «Գիշերը թանգարանում» միջոցառումը, որին կմասնակցեն մառնեուլցի երիտասարդներ և ուսանողներ՝ ընդհանուր 60 հոգի։ Միջոցառումն ամբողջությամբ անցկացնելու համար անհրաժեշտ է՝ - 60 հոգու համար նախատեսված ֆուրշետ»
  • 2084 լարի - « Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից՝ հունիսի 7-ին քաղաքապետարան հրավիրված պետական ​​կառուցվածքային ստորաբաժանումներից հյուրերին ճաշկերույթով հյուրասիրելու՝ գնման հետ կապված համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով»:
  • 6500 լարի - «Ընթացիկ տարվա հուլիսի 1-ին Մառնեուլիի քաղաքապետարանը հյուրընկալում է հրավիրված հյուրերի տարբեր պետական ​​կառուցվածքային ստորաբաժանումներից։ Ելնելով դրանից՝ պետք է նշված հյուրերին հյուրասիրել ընթրիքով»։
  • 1851 լարի - «2017 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա Լեհաստանի  Հանրապետության  և Մառնեուլիի քաղաքապետարանի միջև, սեպտեմբերի 5-ին ծրագրում են այցելություն Մառնեուլիի քաղաքապետարան: Խնդրում ենք համապատասխան ծառայություններին հանձնարարել այցելու հյուրերի համար ընթրիք տրամադրել
  • 5669 լարի «Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 17-ին  Մառնեուլիի  մունիցիպալիտետում  կանկացվի Մառնեուլոբա  2023 տոնը, որտեղ պաշտոնական այցի է հրավիրվել Վիլկավիշկիսի պատվիրակությունը (սեպտեմբերի 13-17): Այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր։ Այցի շրջանակներում նախատեսվում է այցելել քաղաքապետարանում գտնվող տեսարժան վայրեր, ինչպես նաև հյուրերին հյուրասիրել ընթրիքով։
  • 16588 լարի «Տեղեկացնում ենք, որ այս տարվա սեպտեմբերի 17-ին Մառնեուլիի մունիցիպալիտետում անցկացվում է «Մառնեուլոբա» միջոցառումը։ Այս օրը հրավիրված կլինեն հյուրեր տարբեր քաղաքապետարաններից և պետական ​​կառույցներից։
  • 3100 լարի - «Մառնեուլոբա 2023»-ը կանցկացվի այս տարվա սեպտեմբերի 17-ին Մառնեուլիի քաղաքապետարանում, որտեղ պաշտոնական այցի է հրավիրված Վիլկավիշկիսի պատվիրակությունը (սեպտեմբերի 13-17): Այցի շրջանակներում նախատեսվում է այցելել քաղաքապետարանում գտնվող տեսարժան վայրեր, ինչպես նաև հյուրերին հյուրասիրել ընթրիքով»։
  • 1080 լարի - «Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական բյուջեի ներկայացուցչական ծախսերից սույն թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրված հյուրերին Դմանիսի քաղաքապետարանում հյուրընկալելու նպատակով՝ օրենքով հրավիրված հյուրերին հյուրասիրելու նպատակով։ »:
  • 8334 լարի - «Կատարվելու է Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական բյուջեի ներկայացուցչական ծախսերից,  ընթացիկ տարվա  հոկտեմբերի 8-ին, Մառնեուլի քաղաքում, «Գինու օրեր» ամենամյա գինու փառատոնի միջոցառման շրջանակներում, որը նախատեսված է  Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ տարբեր գործակալություններից հրավիրված հյուրերին ընթրիքով հյուրասիրելու՝ կապված գնումների հետ կապված համապատասխան միջոցառումների հետ»:
Նշենք, որ նախորդ տարի Մառնեուլիի քաղաքապետարանը ռեստորանային ծառայությունների վրա ծախսել է 73 461 լարի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google