USAID-ը 14 մլն դոլարով կֆինանսավորի Վրաստանի կրթության ոլորտը
USAID-ի  նոր նախագիծը 14 մլն ԱՄՆ դոլարով կֆինանսավորի Վրաստանի կրթության ոլորտը։

Ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա այսօր Վրաստանի կերպարվեստի թանգարանում։ Միջոցառմանը կմասնակցեն կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին, USAID-ի  Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի փոխտնօրեն, դեսպան Էրին Էլիզաբեթ Մակիին։

«Կրթություն հանուն ապագայի» ծրագիրը, որը մեկնարկել է USAID-ի կողմից՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնայի պետական
​​համալսարանի (ԱՄՆ), ԱՄՆ Դպրոցների համաշխարհային ցանցի և Ջորջիայի համալսարանի հետ համագործակցությամբ, նպատակ ունի  բարելավել աշակերտակենտրոն դպրոցական միջավայրը և որակյալ կրթության հասանելիությունը:



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google