Մառնեուլիի քաղաքապետարանը ենթակառուցվածքային ծրագրերից 760 հազար լարիի խնայողություն ունի

Մառնեուլիի մունիցիպալիտետի ինքնակառավարումը նախագծերի իրականացման ընթացքում ունեցել է 760 000 լարիի խնայողություն։



Նշված հարցը քննարկվել է այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում։ Հարցը քննարկման է բերել Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Կոբա Չխիտունիձեն և ասել, որ ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի ավարտից հետո Մառնեուլիի բյուջեից միջոցներ են բաց թողնվել։ Դրանց թվում անվանվել են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են արտաքին լուսավորության կազմակերպումը, ճանապարհաշինությունը, ոռոգման ջրանցքների վերականգնումը և այլն։ Չխիտունիձեի խոսքով, ազատված միջոցների հաշվին ավելացվել են բյուջեով նախատեսված երեք ուղղություններ։

«Խմելու ջրի շահագործում։ Հոդված։  Սուբսիդիաները կավելանան 260 հազար լարիով։ Տոնական միջոցառումները կավելանան 200 000 լարիով, սպորտային օբյեկտների խթանումը կավելանա 300 000 լարիով։ Միջոցներ են հատկացվել ավելացված հատկացումների ֆինանսավորման համար (խմբ. տարբեր նախագծերից): Հոդված։   Ոչ ֆինանսական ակտիվների աճը կնվազի 56544 լարիով։  Ճանապարհների կառուցում և վերականգնում 179 337 լարիով։ 131253 լարիով կրճատվել է խմելու ջրի համակարգի կառուցումն ու վերականգնումը (նշված խնայողությունները մնացել են ծրագրերից մեկի շրջանակներում։  51000 լարիով կկրճատվի ոռոգման ջրանցքների և թմբային կառույցների վերականգնումը, ձեռք ենք բերել նաև աղբատար մեքենաներ,  որից խնայվել է 133654 լարի, մունիցիպալ տրանսպորտի նորացման համար ունեցել ենք 400 լարի խնայողություն, լարի, արտաքին լուսավորության նոր կետերի կազմակերպումը կրճատվել է 11,953 լարիով, խնայել ենք 36,901 լարի նախակրթարանի վերազինման և վերանորոգման, իսկ 124-ը սպորտային օբյեկտների վերականգնումից»,- ասել է Կոբա Չխիտունիձեն։

Ավագանու նիստում քննարկվել է օրակարգում ընդգրկված երկու հարց ներառյալ բյուջեի փոփոխությունները և սոցիալական հարցերը: Դրանց բոլորի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են կայացրել։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google