Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է «Շոթաոբա 2023»-ն անցկացնել 11690 լարիով
Մառնեուլիի քաղաքապետարանը «Շոթաոբա 2023»-ը նշելու համար 11690 լարիի մրցույթ է հայտարարել։
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Մառնեուլի քաղաքում նոյեմբերի 20-ին։ Նշված գումարով տեղական ինքնակառավարումը նախատեսում է հրավիրել կատարողի, ով Մառնեուլիի մունիցիպալիտետի մշակութային կենտրոնի բեմում կապահովի «Ընձառյուծ» պոեմից մի քանի դրվագների զգեստներով բեմադրություն։ (Կատարման տեւողությունը 45 րոպեից ոչ պակաս, սցենարը համաձայնեցված է գնորդի հետ)։

Մրցույթի համաձայն՝ «Շոտոբա 2023»-ը կներառի ՝ 

  • Դերասան - առնվազն 7 կերպար,
  • Բեմի ձևավորում XII դարին բնորոշ ռեկվիզիտներով և դեկորացիաներով, (գնորդի հետ համաձայնեցված ռեկվիզիտներ, ձևավորում և դեկորացիաներ) Բաններների տպագրություն (չափերը և քանակը գնորդի հետ համաձայնեցված)
  • Ըստ սցենարի՝ կերպարներին համապատասխան տարազներով ապահովելով
  • Կենդանի ծաղկի թագի տրամագիծը 60 սմ-ից ոչ պակաս է։ (դիզայնը գնորդի հետ համաձայնությամբ)
  • Կենդանի ծաղիկներ (սպիտակ և վարդագույն մեխակներ)
  • Դերասանների տեղափոխում Թբիլիսիից
  • Այն մասնակիցները, ովքեր կցանկանան մասնակցել Մառնեուլիի քաղաքապետարանի մրցույթին, կկարողանան մասնակցել նոյեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում։

Մառնեուլիի քաղաքապետարանի  սակրեբուլոն  աջակցել է «Շոթաոբաի» տոնի հաստատմանը 2021 թվականի օգոստոսի 6-ին։ Քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Էլգուջա Կուպատաձեն տոնը սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքապետարանի խորհրդի նիստում և նշել, որ «Շոթաոբաի» պետական ​​տոնը պետք է նշվի  ամեն տարի նոյեմբերի 20-ին։

Նշենք, որ Մառնեուլիում գտնվող Շոթա Ռուսթավելլիի հուշարձանը պաշտոնապես բացվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին։ Արձանի գնումն ու տեղադրումը քաղաքապետարանին արժեցել է 112 520 լարի։

Լուսանկար՝ Ռադիո «Մառնեուլի» արխիվ

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google