Քվեմո Քարթլիում հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում վթարի հետևանքով 17 մարդ է մահացել

Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի 3-րդ եռամսյակում Քվեմո Քարթլիի շրջանում քրեական գործ է հարուցվել 120 անգամ։

Հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին Քվեմո Քարթլիում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 167 մարդ։ Նույն ժամանակահատվածում Քվեմո Քարթլիում ՃՏՊ-ի հետեւանքով 17 մարդ է զոհվել։

Վրաստանում 2023 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 121, վիրավորվել՝ 2027 մարդ։

2023 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Քվեմո Քարթլիում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ 470 մարդ։

9 ամիսների տվյալներով՝ Վրաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 311, վիրավորվել՝ 5352 մարդ։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google