Մառնեուլիի քաղաքապետարանը 436231 լարիի 15 պարզեցված պայմանագիր է կնքել մեկ ընկերության հետ

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 15 պարզեցված պայմանագիր է կնքել «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ՝ գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում 2023 թվականին իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերի աշխատանքների համար։



Մառնեուլիի քաղաքապետարանը «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ առաջին պարզեցված պայմանագիրը կնքել է 2023 թվականին օգոստոսի 1-ին։ Վերջին պայմանագիրը քաղաքապետարանը «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ կնքել է հոկտեմբերի 31-ին։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը «Ֆիլա 2010» ՍՊԸ-ին 436231 լարիի և 41 թեթրիի պարզեցված պայմանագրեր է կնքել։

Շիո Կապանաձեին է պատկանում «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100%-ը։ Շիո Կապանաձեն ապրում է Բոլնիսի մունիցիպալիտետի Ռաթեւանի գյուղում։

Առաջարկում ենք 2023 թվականի ընթացքում Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ կնքված պարզեցված գնումների ցանկը։

Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրովկա գյուղի և Ալգեթիի գերեզմանատների ցանկապատում` 37661 լարի և 47 թեթրի․
Մառնեուլիի մունիցիպալիտետի Քվեմո Սարալ գյուղի գերեզմանատան պարիսպապատման աշխատանքները՝ 25,348 և 65 թեթրի․
Մառնեուլիի քաղաքապետարանի Զեմո Սարալ գյուղի գերեզմանատան ցանկապատման աշխատանքները՝ 25348 լարի և 65 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Իլմազլո գյուղի գերեզմանատան պարսպապատման աշխատանքները՝ 22195 լարի և 28 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Խանջիգազլո գյուղի և Ծոփ գյուղի գերեզմանատների ցանկապատման աշխատանքները՝ 36 602 լարի և 18 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Դամիա գյուղի հիմնական ջրամատակարարման խողովակաշարի կազմակերպում, Խոխմելի աղբյուրի ջրի վերականգնում և Թեքալո գյուղի երկաթբետոնե ջրամբարի վերականգնում - 39288 լարի և 01 թեթրի․
Մառնեուլիի քաղաքապետարանի փոքր Բեգլիարի և Մեծամուլա գյուղում բետոնի դրենաժային ոռոգման ջրանցքի շինարարական աշխատանքներ՝ 20,664 լարի և 72 թեթրի.
Մառնեուլիի քաղաքապետարանի Ախկուլա գյուղում և Խիխան գյուղում ոռոգման բետոնե ջրանցքի և ոռոգման մայր խողովակաշարի կառուցում - 24,432 լարի և 22 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Բեյթարաբճ գյուղի դպրոցի բակի պարիսպապատումը՝ 29752 լարի և 17 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Բայթալո գյուղում մարզադաշտի կառուցում և Գյուլբախ գյուղում սիմուլյատորների ու ցանկապատերի կառուցում՝ 39792 լարի և 41 թեթրի.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Դիդի Բեգլիար գյուղում սիմուլյատորների կառուցում՝ 22684 լարի և 52 թ.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Ենիքենդի գյուղում  և Կարմիր  գյուղում մանկական հրապարակի կառուցում` 39381 լարի և 54թ.
Մառնեուլիի մունիցիպալիտետի Դաշտափա գյուղի հրապարակի պարիսպապատումը՝ 18933 լարի և 49 թ.
Մառնեուլիի քաղաքապետարանի Ամբարովկա գյուղում մանկական խաղահրապարակի կառուցում՝ 29758 լարի 90 թեթրի
Մառնեուլիի մունիցիպալիտետի Լեժբադին գյուղում  շինարարական աշխատանքներ՝ 24 967 լարի և 72 թեթրի.


"Ռադիո  մառնեուլի"
թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google