Խոժոռնիում կանցկացվի «Մեկ երկնքի տակ» բազմամշակութային փառատոն
Նոյեմբերի 18-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժոռնի գյուղում կանցկացվի «Մեկ երկնքի տակ» բազմամշակութային փառատոնը։ Միջոցառման կազմակերպիչ, Խոժոռնիի հանրակրթական դպրոցի խորհրդատու-ուսուցիչ Լալի Մարգիանիի խոսքով, փառատոնը կնպաստի աշակերտների ստեղծագործական բազմակողմանի հմտությունների դրսևորմանը և կբարելավի  Խոժոռնիի հանրակրթական դպրոցի պատանիների փոխկապվածությանն ու ինտեգրումը, ծանոթացնել և ընկերանալ Քվեմո Քարթլի համայնքի բազմազգ և բազմամշակութային դպրոցների հետ։

«Փառատոնը կանցկացվի Խոժոռնի գյուղի հանրակրթական դպրոցի բակում։ Տեղի և մասնակից գյուղական դպրոցները կներկայացնեն ավանդական սպասք, գեղարվեստական ​​համարներ, ձեռագործ աշխատանքներ, ցուցահանդես-վաճառք: Ծրագրի իրականացումից հետո կբարելավվեն և կզարգանան մասնակից շահառուների ստեղծագործական, գնահատման, հաղորդակցման և համագործակցության հմտությունները, ինչպես նաև տարբեր ազգերի աշակերտների փոխադարձ վերաբերմունքը և կհեշտանա նրանց ինտեգրումը օտար հասարակությանը, ինչը մեծ դեր կխաղա նրանց հետագա կյանքում»,- ասել  է ուսուցիչը։

Փառատոնի մասնակիցներն են Աղքյորփի, Չանախչի, Գուլիբաղ, Մարադիս, Արափլո, Շուլավերի գյուղերի հանրակրթական դպրոցները, Դմանիսի մունիցիպալիտետի, Ամամլո և Կիզիլաջլո գյուղերի, Բոլնիսի մունիցիպալիտետի Քվեմո Բոլնիս գյուղի, Սագարեջոյի Ուդաբնո գյուղի մանկական ֆոլկլորային անսամբլը ՝ " Գարեջելի"։

Փառատոնի մեկնարկը ՝ 12:00



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google