Տեղական ինքնակառավարումը նախատեսում է վերանորոգել Մառնեուլիի քաղաքապետարանի շենքը

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է վերանորոգել քաղաքապետարանի շենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերը։

Նոյեմբերի 15-ին տեղական ինքնակառավարումը 25000 լարիի մրցույթ է հայտարարել Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնողական/վերակառուցման աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման ծառայությունների ձեռքբերման համար։

Քաղաքապետարանի շենքի, ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման ծառայության սպասասրահի, նյութատեխնիկական ապահովման բաժնի, անվտանգության ոստիկանության սենյակի, կանանց սենյակի, միջանցքների վերանորոգման աշխատանքների տեխնիկական հանձնարարությամբ. քաղաքապետարանի առաջին հարկում պետք է վերանորոգվեն առաջին հարկը և վերահսկողության ծառայության սենյակները։ Երկրորդ հարկում նախատեսվում է և՛ նիստերի դահլիճների, և՛ երկրորդ հարկի միջանցքների, իսկ երրորդում՝ երեք պատշգամբների, քաղաքապետի առաջին տեղակալի աշխատասենյակի և երրորդ հարկի միջանցքների վերանորոգում։

Բացի այդ, ծրագրով նախատեսվում է իրականացնել քաղաքապետարանի շենքի տանիքի ամբողջական վերականգնում և հաշմանդամների համար հարմարեցված վերելակի տեղադրում։ Տեխնիկական հանձնարարականի համաձայն՝ աշխատանքների նախահաշվային արժեքը կկազմի 500 000 լարի։

Նշենք, որ Մանեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը քաղաքապետարանի շենքի առաջին հարկի եւ արտաքին ճակատի վերականգնման համար արդեն ծախսել է 1 172 284 լարի։ Դրանից 825900 լարի ծախսվել է քաղաքապետարանի շենքի բակի և հարակից տարածքի բարեկարգման համար, իսկ 346384 լարի՝ առաջին հարկի բարեկարգման համար։



"ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google