Սկսվել է Մառնեուլիի 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը սկսել է 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային վերանայումը։ Մառնեուլիի սակրեբուլոյում արդեն հնարավոր է բյուջեի նախագծի հետ կապված մեկնաբանություններ ներկայացնել։

Վրաստանի Օրգանական օրենքի «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի» 91-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններին համապատասխան՝ հանրային քննարկման ենք ներկայացնում Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի տեղական բյուջեի նախագիծը՝ կից փաստաթղթերով։ Խնդրում ենք ուղարկել մեզ ձեր առաջարկներն ու մեկնաբանությունները էլեկտրոնային եղանակով համացանցում: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էջում կամ գրավոր ուղարկել մեզ հետևյալ հասցեով՝ Մառնեուլի քաղաք, Ռուսթավելի փողոց N73, 1-ին հարկ, Քաղաքացիների բաժին, ոչ ուշ, քան 25.11.2023թ.»։-  նշված  է  քաղաքապետարանի կողմից  տարածված  հայտարարության  մեջ։

Մառնեուլիի քաղաքապետարանը բյուջեի նախագիծն ուղարկել է սակրեբուլո՝ քննարկման: Սակրեբուլոն  քննարկում է նախագիծը, եթե դիտողություններ կան, դիմում է քաղաքապետարան, իսկ մեկնաբանությունները շտկելուց հետո սակրեբուլոն բյուջեի նախագիծը կվերադարձնի քաղաքապետարան։

Բյուջեի նախագիծն արդեն հավանության է արժանացել Մառնեուլիի քաղաքապետի խորհրդակցական մարմնի՝ «Քաղաքացիական խորհրդականների » խորհրդի կողմից։

«Տիկին Լարիսա Գելաշվիլին հանդիպմանը ներկայացրեց և մանրամասն բացատրեց Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի նախագիծը, որը նախորդ տարիների համեմատ աճել է և կկազմի մոտավորապես 55 միլիոն 275,4 հազար լարի»։ - նշված է «Քաղաքացիական խորհրդականների» խորհրդի արձանագրության մեջ։

Ըստ առաջնահերթությունների՝ քաղաքապետարանը միջոցները բաշխել է հետևյալ կերպ ՝

Ենթակառուցվածքների զարգացում՝ 14 817 500 լարի
Մաքրում և շրջակա միջավայրի պահպանություն՝ 3.275.000 լարի
Կրթություն - 4.922.000 լարի
Մշակույթ, սպորտ և երիտասարդություն՝ 11.235.500 լարի
Առողջապահություն - 313 300 լարի
Սոցիալական ապահովություն – 2,703,000 տաս լարի
Կառավարման և ընդհանուր նշանակության ծախսեր՝ 17 485 900 լարի

Բյուջեի նախագծով 2024 թվականից նախատեսվում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում։ 2024 թվականին քաղաքապետարանի 275 աշխատակցի համար հաստատագրված աշխատավարձը կկազմի 8 336 900 լարի։


"ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google