Մառնեուլիի 2024 թվականի բյուջեի նոր նախագծում կրթության ուղղությամբ գումարը կրճատվել է
Մառնեուլիի քաղաքապետարանը կրթության համար  2024 թվականի բյուջեում  նախատեսել է 4 922 000 լարի։

Բյուջեի նախագծով գումարը նախորդ տարվա համեմատ կրճատված է։ 2023 թվականին ՏԻՄ-ը կրթության ոլորտին հատկացրել է 7 417 500 լարի։

2024 թվականի բյուջեի նախագծով դպրոցական և նախադպրոցական կրթության համար նախատեսված միջոցները բաշխվում են հետևյալ կերպ ՝ 

  • Նախադպրոցական կրթություն՝ 4 850 000 լարի
  • Հանրակրթություն - 72000 լարի

Քաղաքացիները բյուջեի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն ունեն մինչև 2023 թվականի նոյեմբերի 25-ը։ Մառնեուլիի քաղաքային խորհուրդը հայտարարություն է տարածել 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային վերանայման մասին, ըստ որի՝ քաղաքացիները պետք է նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնեն քաղաքապետարանին առցանց ՝  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էջում կամ գրավոր հետևյալ հասցեով` Քաղաք Մառնեուլի, Ռուսթավելի փողոց N73, 1-ին հարկ, Քաղաքացիների բաժին։

Բյուջեի առաջին հանրային քննարկումը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 22-ին Մառնեուլիի քաղաքապետարանում։ Հանրային քննարկմանը կարող է մասնակցել ցանկացած հետաքրքրված անձ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google