Նարիղալա բերդ-ամրոցի վերականգնողական նախագծի մրցույթի արժեքը 7,5 մլն լարի է
Նարիղալա բերդ-ամրոցի վերականգնողական նախագծի մրցույթի արժեքը 7,5 մլն լարի է։ Այս մասին «InterpressNews»-ին հայտնել են Թբիլիսիի զարգացման հիմնադրամից։

Բացի այդ, ըստ նրանց, Նարիղալայի վերականգնողական գործընթացի ընթացքում որոշ ժամանակով փակ կլինի այցելուների համար։

«Նարիղալա բերդ-ամրոցի վերականգնումը պետք է ավարտվի 2025 թվականի հունիսին։ Սպասում ենք Մշակույթի նախարարության թույլտվությանը շինարարական աշխատանքների համար։ Մրցույթի արժեքը կկազմի 7,5 մլն լարի։ Վերականգնումը կիրականացնի Թբիլիսիի զարգացման հիմնադրամը։ Իհարկե, ակտիվ շինարարության փուլում, երբ բնակչության տեղաշարժը վտանգ է ներկայացնում, Նարիկալայի ամրոցը կփակվի, և ոչ ոք չի կարողանա այցելել»,- նշել է Թբիլիսիի զարգացման հիմնադրամը։


"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան
Աղբյուր ՝  BPN
Print E-mail
FaceBook Twitter Google