Մառնեուլիում տոնածառի լույսերի վառման միջոցառման համար հայտարարված 65578 լարիի մրցույթը չի կայացել

Մառնեուլիում տոնածառի լույսերի վառման միջոցառման համար հայտարարված 65578 լարիի մրցույթը չի կայացել։

Մրցույթին մասնակցած միակ ընկերությունը՝ «Գեոպրոֆ» ՍՊԸ-ն, առաջարկել է քաղաքապետարանի աշխատանքները կատարել 53350 լարիով։ Տեղական ինքնակառավարումը որակազրկել է հայտատուին տեխնիկական փաստաթղթերի պատճառով։

Մառնեուլիի քաղաքապետարանը տոնածառի լույսերի վառման արարողության մրցույթը հայտարարել է նոյեմբերի 3-ին։

Բյուջեի համաձայն՝ միջոցառման համար կկազմակերպվեին Ձմեռ պապի խրճիթ, կոնֆետի տուն, համերգային բեմ, Ձմեռ պապի և այլն։

Մրցութային փաստաթղթերում նշված էր, թե ինչ միջոցառումներ են անցկացվելու Մառնեուլիում Սուրբ Ծննդյան-Ամանորյա տոնածառի վառման արարողության ժամանակ։

«Թբիլիսիի մանկական Կապելլան հանդիսատեսին կներկայանա 20 րոպեանոց ռեպերտուարով եւ կկատարի ամանորյա թեմատիկ ստեղծագործություններ։ Միջոցառմանը կլինեն անիմատորներ և կրկեսային «Շապիտո» ներկայացումը։

Դեռ հայտնի չէ, թե երբ Մառնեուլիի ինքնակառավարումը նոր մրցույթ կհայտարարի տոնածառի լույսերի վառման միջոցառման համար։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google