Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միությունը 13500 լարիի
մրցույթ է հայտարարել 10 տոննա վառելափայտի (բրիկետների) գնման համար։
Միությունը ջեռուցման նյութը կտրամադրի քաղաքապետարանի այն
ուսումնական հաստատություններին, որոնք չունեն կենտրոնացված
ջեռուցում։ Մառնեուլիում գործում է երկու նման մանկապարտեզ և 5
դպրոցական պատրաստության կենտրոն։ Ըստ Մառնեուլիի
մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովի,
բրիկետներով կապահովվեն հետևյալ ուսումնական հաստատությունները
՝
- Մառնեուլիի Խիխան գյուղի մանկապարտեզ
- Մառնեուլիի Շահումյան գյուղի մանկապարտեզ
- Մառնեուլիի Դամիա գյուղի նախադպրոցական
պատրաստության կենտրոն
- Մառնեուլիի Աղմամեդլո գյուղի նախադպրոցական
պատրաստության կենտրոն
- Մառնեուլիի Քեշալո գյուղի նախադպրոցական
պատրաստության կենտրոն
- Մառնեուլիի Կիրաչմուղանլո գյուղի
նախադպրոցական պատրաստության կենտրոն
- Մառնեուլիի Դամիա-Գիաուրարխի նախադպրոցական
պատրաստության կենտրոն
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ բրիկետները պետք է լինեն՝ սեղմված
կենսավառելիք՝ պատրաստված 100% բնական հումքից, առանց հավելումների։
Բրիկետի երկարությունը ոչ պակաս, քան 30 սմ, լայնությունը ոչ պակաս,
քան 7 սմ: խոնավությունը ոչ ավելի, քան 6%։ Այն պետք է
բնութագրվի բարձր ջերմունակությամբ, (կալորիականությունը ոչ պակաս,
քան 4,5 - 5%, մոխրի պարունակությունը ոչ ավելի, քան 1 - 2%,
փաթեթավորումը `անջրանցիկ պոլիէթիլենային փաթեթավորմամբ, փաթեթավորման
քաշը ոչ պակաս, քան 10 կգ: Մատակարարված ապրանքը չպետք է լինի թաց և
խոնավ։
Մառնեուլիի մանկապարտեզների միության կողմից ջեռուցման
սարքավորումների գնման մրցույթ է հայտարարվել նոյեմբերի 22-ին։
Առաջարկությունների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի
28-30-ը։
Մրցույթի հաղթողը պարտավոր է բրիկետներ մատակարարել ուսումնական
հաստատություններին պայմանագիրը կնքելուց հետո 10 օրացուցային օրվա
ընթացքում։
Լուսանկարը՝ "Ռադիո Մառնեուլիի" արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան