Քաղաքապետարանը 40500 լարիով երկու գյուղերի խմելու ջրի նախագծեր կգնի
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել երկու գյուղերում խմելու ջրի ներքին ցանցի կազմակերպման նախագծի գնման համար։

Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն՝ նախատեսվում է խմելու ջրի ներքին ցանց կառուցել գյուղ երկրորդ  Քեսալոյում  եւ Կուշչու։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ առաջին փուլում ծրագրի կազմակերպությունը պետք է ամբողջությամբ ուսումնասիրի գյուղերի խմելու ջրի առկա ցանցի վիճակը և տեղեկացնի քաղաքապետարանին, որից
հետո պետք է կազմվի ամբողջական նախագիծը։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է 40500 լարիով գնել Երկրորդ Քեսալո և Կուշչու գյուղերի խմելու ջրի ներքին ցանցի վերականգնման/վերակառուցման աշխատանքների համար անհրաժեշտ նախագծա-ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման ծառայությունները:

Մրցութային առաջարկի համաձայն՝ Երկրորդ Քեսալո գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերականգնման/վերակառուցման նախահաշվային արժեքը կազմում է 850000 լարի, իսկ Կուշչու  գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերականգնման/վերակառուցման նախահաշվային արժեքը՝ 500000 լարի։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google