Ինչ միջոցներ են ծախսվելու Մառնեուլիում ամանորյա միջոցառումների համար

Մառնեուլիի մունիցիպալիտետի  քաղաքապետարանը սկսել է Ամանորյա նախապատրաստությունները։



2024 թվականը  դիմավորելու  համար քաղաքապետարանն արդեն երեք մրցույթ է հայտարարել։ Մեկը վերաբերում է քաղաքի փողոցների զարդարմանը, երկրորդը՝ գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը, երրորդը՝ անապահով ընտանիքներին սննդամթերքով օգնելուն։ Այս ամենի համար տեղական ինքնակառավարումը բյուջեից տրամադրել է մոտ կես միլիոն լարի։

350 070 լարիով Մառնեուլի քաղաքում Սուրբ Ծննդյան տոներին նախատեսում են ամանորյա լուսավոր շինությունների և քաղաքի ու շրջակա տարածքի զարդարման տարբեր սարքերի տեղադրման-ապամոնտաժման ծառայությունների պետական ​​գնումը։

64955 լարի է տրամադրվում 2024 թվականի գալստյան հետ կապված Սուրբ Ծննդյան-Ամանորյա տոնածառի լույսերի վառման  միջոցառման ծառայությունների ձեռքբերման համար։

50847 լարի  Ամանորին 600 անապահով ընտանիքների սննդամթերք բաժանելու համար։

Երեք մրցույթներով էլ միջոցների 100%-ը հատկացվել է տեղական բյուջեից։ Հոդվածում նշված ծախսերը կարող են աճել։ Սա հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏԻՄ-ն ամանորյա համերգի համար դեռ մրցույթ չի հայտարարել։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google