Մառնեուլիին հանձնած ավտոբուսները բաշխվել են ավտոբուսային
երթուղիներին։
Մունիցիպալ տրանսպորտային ընկերության ղեկավար Գիգա Ջալաղոնիայի
խոսքով՝ մեկ տրանսպորտ բաշխվել է Սաիմերլո գյուղում,
(Սաիմերլո-Ծերեթելի) Թամարի, Ալգեթի գյուղերում և Մառնեուլի
քաղաքում։
Սայիմերլոյում մի քանի տարի է, ինչ աշխատում է նոր ավտոբուս, սակայն,
Ջալաղոնիայի խոսքով, տրանսպորտը անսարք է և վերանորոգման կարիք ունի։
Նրա խոսքով՝ ավտոբուսը վերանորոգելուց հետո կուղարկեն այլ
գյուղ։
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 25-ից
ուղևորներին կսպասարկի, ժամանակակից ստանդարտներով հագեցած 4
նոր ավտոբուսով։
«
Այդ ավտոբուսները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի
որոշմամբ հանձնվել են Մառնեուլիի քաղաքապետարանին։ «Իսուզու» 8
մետրանոց ավտոբուսները՝ հագեցած EURO 5 ստանդարտներով, նախատեսված են
47 ուղեւորի համար և հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց
համար»,- գրում է տեղական ինքնակառավարումը։
Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է ավտոբուսներ ավելացնել նաև
2024 թվականին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան