Մառնեուլիի մունիցիպալիտետի Կաչագան գյուղում բնակվող տղամարդը
ձերբակալվել է կենդանիների խոշտանգումների և դաժան վերաբերմունքի
մեղադրանքով։
Տեղեկությունը «Ռադիո Մառնեուլի»-ին հաստատել են ՆԳՆ-ից։
Հունվարի 8-ին Մառնեուլիից մարդու իրավունքների պաշտպան Սամիրա
Բայրամովան սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե
ինչպես է տղամարդը փայտով հարվածում շանը։ Ըստ տեղեկությունների՝
ստացած վնասվածքների հետեւանքով շունը սատկել է։
«Ռադիո Մառնեուլի»-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ
փաստի առթիվ
հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որը
վերաբերում է կենդանիների խոշտանգմանը, դաժան վերաբերմունքին կամ այլ
բռնությանը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան