Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնը շնորհավորական
ուղերձ է հրապարակել Կանանց միջազգային օրվա առթիվ։
Հրապարակված նյութում կարևոր շեշտադրում է արվում կանանց իրավունքների
և մարտահրավերների վրա։
«
Այսօր՝ 2024 թվականի մարտի 8-ին, կանանց իրավունքները մնում
են ամենակարեւոր մարտահրավերներից մեկը։ Կանայք և աղջիկները տառապում
են բռնության այնպիսի ձևերից, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը,
սեռական բռնությունը, ֆեմիցիդը, հարկադիր ամուսնությունը, հարկադիր
աբորտը: Կանանց միջազգային օրը հիշեցում է բոլորիս՝ գիտակցելու կանանց
ներուժը և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլոր կանայք և աղջիկներն
իրենց ապահով և հզոր կզգան:
Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ,
մաղթում ուժ՝ հաղթահարելու խոչընդոտները»,- գրում է
Մառնեուլիի մշակութային կենտրոնը։
Կանանց համերաշխության միջազգային օրը նշելու գաղափարը ծնվել է 20-րդ
դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում է աշխարհի շատ երկրներում։
Մարտի 8-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես Կանանց միջազգային օր 1975
թվականին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան