Քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել քաղաքում ժամանցի տարածքի կազմակերպման նախագիծ կազմելու համար
Մառնեուլիի  քաղաքապետարանը նախատեսում է Մառնեուլի քաղաքում հանգստի գոտի կազմակերպել։ Ժամանցի գոտու կառուցման համար նախագծահաշվառման փաստաթղթերի պատրաստման համար ինքնակառավարումը 120 հազար լարիի մրցույթ է հայտարարել։

Տարածքը գտնվում է Մառնեուլի քաղաքում՝ կենտրոնական փողոցի մոտ։ Այնտեղ, որտեղ անցած տարի քաղաքապետարանն անցկացրել է «Շին» բազմազգ փառատոնը։



Ըստ մրցութային փաստաթղթերի, հողամասը գտնվում է Ալգեթի գետի ափին և հանդիսանում է բնական ճանապարհով ստեղծված ռեկրեացիոն գոտի։

«Գետը հոսում է ծրագրի տարածքի երեք կողմից և ստեղծում է մի տեսակ թերակղզի, որը մեծացնում է տարածքի ռեկրեացիոն ներուժը, քաղաքապետարանն ունի չոր մերձարևադարձային եղանակ, ամառը շոգ է և չոր, իսկ ծրագրի տարածքը մի տեսակ օազիս է ստեղծում հանգստի գոտու համար։  Միջազգային փորձով և 21-րդ դարում հայտնաբերված տարբեր քաղաքային լուծումներով քաղաքը վերականգնում է գետի ափը: Յուրաքանչյուր նման նախագծի իրականացումը գործնականում արդարացված է և ավելի շատ կյանք է հաղորդում քաղաքին», - գրված է փաստաթղթում։

Հանգստի ժամանցի տարածքի կառուցման նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող մասնակիցները կարող են մասնակցել մարտի 29-ից ապրիլի 4-ը։ Հաղթողը պարտավոր է քաղաքապետարանի աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում։

/Լուսանկարները վերցված են մրցութային փաստաթղթերից/


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google