Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է
վերանորոգել մշակութային կենտրոնի շենքը։
Մառնեուլիի քաղաքապետարանը 99600 լարիի մրցույթ է հայտարարել՝
մշակութային կենտրոնի շենքի վերականգնման համար անհրաժեշտ նախագծային
և ծախսերի հաշվառման փաստաթղթերի պատրաստման համար։
Մրցութային առաջարկի համաձայն՝ նախատեսվում է մշակութային կենտրոնի
ամբողջական վերականգնում, և աշխատանքները պետք է ընթանան հետևյալ
ուղղությամբ ՝
Արտաքին ճակատային պատերի վերականգնում
Շենքի վրա 2 տարածքի կառուցում (պարուսույցի և թատրոնի փորձերի
համար), որտեղ պետք է ապահովվեն ջեռուցման/հովացման/օդափոխման
համակարգեր, սանհանգույցներ և վերելակի տեղադրում.
շենքի տանիքի ամբողջական վերականգնում
առկա նկուղների վերականգնում
հրդեհային համակարգի վերականգնում
դահլիճում՝ բեմի մակերեսի փոխարինում, բեմի մեխանիզմների
վերականգնում/փոխում, լուսավորության կազմակերպում, ձայնային
ռեֆլեկտորների դասավորում, հանդիսատեսի նստատեղերի փոխարինում,
ձայնային համակարգի կազմակերպում;
գրասենյակային տարածքների տարբեր սենյակներում միջնորմների
կազմակերպում/վերականգնում;
առկա սանհանգույցների վերականգնում;
երկու հանդերձարանների կազմակերպում (կոստյումների և հանդիսատեսի
համար);
փոքրիկ թանգարանային անկյունի կազմակերպում շենքի գլխավոր
մուտքում;
գրիմանոցի կազմակերպում;
ձախ թևում միջնահարկերի դասավորությունը;
բեմի հետևի մասում, շենքի վրա բացվածք բացելով և մուտքի դուռ
տեղադրելով՝ ձևավորում ներկայացնելու համար
շենքի մուտքի մոտ շրջադարձային դարպասի
կազմակերպում։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Մառնեուլիի մշակույթի կենտրոնի
շենքի վերականգնողական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 3
000 000 լարի։
Մառնեուլիի քաղաքապետարանը մայիսի 21-ին հայտարարել է Մշակույթի տան
վերակառուցման/վերականգնման նախագծային և ծախսային հաշվառման
փաստաթղթերի կազմման ծառայությունների պետական գնումների մասին։
Ընկերությունները մրցույթին կարող են մասնակցել մայիսի 31-ից հունիսի
3-ը։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է
նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերը տրամադրել Մառնեուլիի
քաղաքապետարանին պայմանագրի ստորագրումից հետո 120 օրվա
ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան