Երեւան-Բաթումի գնացքը Մառնեուլիում կանգ չի առնի
Հունիսի 24-ից կսկսի գործել Երեւան-Բաթումի գնացքը։ «Հարավկովկասյան երկաթուղու» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գնացքը Երեւան-Բաթումի ուղղությամբ կերթևեկի մինչեւ հոկտեմբերի 1-ը։

Երևանից Բաթումի առաջին գնացքը կմեկնի հունիսի 24-ին և կիրականացնի մեկնումը երկու օրը մեկ։ Բաթումի-Երևան առաջին գնացքը կմեկնի հունիսի 25-ին և կիրականացվի երկու օրը մեկ։

Ռադիո «Մառնեուլիին» «Վրացական երկաթուղիներից» տեղեկություն է տրամադրվել այն մասին, թե Վրաստանում
որտեղ են լինելու Երեւան-Բաթում գնացքի կանգառները։ Կանգառներից մեկը կլինի Մարաբդա գյուղում։

Ըստ «Վրացական երկաթուղիների», գնացքը Մառնեուլիում կանգ չի առնի։

Առաջարկում ենք Երևան-Բաթում գնացքի կանգառներ Վրաստանում ՝ 

  • Մարաբդա
  • Թբիլիսի
  • Խաշուրի
  • Ծիփա
  • Մոլիթի
  • Զեստափոն
  • Սամտրեդիա
  • Ուռեկի
  • Քոբուլեթի
  • Մախինջաուրի

Առաջարկում ենք Երևան-Բաթում գնացքի կանգառներ Հայաստանում ՝ 

  • Արմավիր
  • Գյումրի
  • Վանաձոր
  • Սանահին
  • Այրում


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google