Լիլո-մոլը կբացվի հունիսի 1-ին, այս մասին հայտնել է «Ինֆո Ռուսթավի»
լրատվական գործակալության սպասարկման բաժնի ղեկավար Գիորգի
Չոմախիձեն:
Մի շարք աշխատակիցներ հավաքվել էին առևտրի կենտրոնի մոտ և հանդիպելով
վարչակազմի հետ ստացել են առաջարկություններ այն մասին, թե ինչպես
պետք է գործեն խանութները բացելուց հետո:
Չոմախիձեի խոսքով՝ շուկայի տարածքի խանութները փուլ առ փուլ կբացվեն
հունիսի 1-ից, բայց առայժմ հայտնի չէ, թե մասնավորապես որ բաժինները
կսկսեն գործել:
«Լիլո-մոլի» բացումը նախատեսվում էր մայիսի 25-ին:
Ըստ «Ինֆո Ռուսթավիի», կենտրոնի ղեկավարությունը դադարեցրել է
հաճախորդներ ընդունել մարտի 20-ից՝ կառավարության կողմից տրված
առաջարկությունների համաձայն:
Հիշեցնենք, որ կառավարությունը մշակել է վեց փուլով պլան ՝
սահմանափակումները չեղարկելու համար, ըստ որի ՝ առևտրային կենտրոնների
բացումը նախատեսված է չորրորդ փուլում։
25/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան