Իլիայի ուսանողները կկարողանան ուսումը շարունակել առցանց

Իլիայի անվան համալսարանի որոշմամբ ուսանողները գարնանային կիսամյակում կկարողանան ուսումը շարունակել առցանց:


Համալսարանի ղեկավարության կողմից ուսանողներին ուղարկված նամակի համաձայն, հաջորդ կիսամյակում դասընթացների տեսական մասը կանցկացվի կրկին առցանց, իսկ համալսարանի լսարաններում կանցկացվեն հատուկ գործնական դասընթացներ / դասընթացների բաղադրիչներ:
«Ինչպես գիտեք, գարնանային կիսամյակում դասավանդման ձևի վերաբերյալ տարաձայնություններ կան: Ուսանողների մի մասը ցանկանում է մնալ առցանց, իսկ մյուս մասը ՝ վերադառնալ լսարաններ ՝ առաջիկա ամիսների անհայտ համաճարակաբանական իրավիճակի ֆոնին:
Իլիայի համալսարանը նպատակ ունի հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի դիրքերը, բայց այնպես, որ չի վտանգում մարդու առողջությունը ՝ միաժամանակ հաշվի առնելով պետական կանոնակարգերը»-, ասված է Համալսարանի ղեկավարության հայտարարության մեջ։
Ուսանողները, ովքեր ցանկանում են ֆիզիկապես վերադառնալ համալսարան, կկարողանան օգտվել Համալսարանի գրադարանի ընթերցասրահներից և համակարգչային ռեսուրսային կենտրոններից `նախապես սահմանված կանոններին համապատասխան: Նրանք նաև կկարողանան կազմակերպել փոքր խմբերի խորհրդատվական դասընթացներ Համալսարանի ֆիզիկական տարածքում ՝ ելնելով իրենց ուսման կարիքներից և դասախոսի հետ համաձայնեցված:
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ հնարավորություններն օգտագործելու համար ուսանողները պետք է անցնեն որոշակի ընթացակարգեր և բավարարեն պահանջները (նախնական գրանցում, հիգիենայի պարագաների օգտագործում և այլն): Մենք ձեզ կտրամադրենք այս պահանջների մանրամասն ցուցակը, նախքան ձեր ուսումնառությունը սկսելը, ինչպես նաև էլեկտրոնային գրանցման ձևերը, որոնք կպահանջվեն, եթե ցանկանում եք օգտագործել համալսարանի ֆիզիկական ռեսուրսները, ընթերցասրահները, համակարգչային ռեսուրս կենտրոնները »- , այդ մասին նշված է համալսարանի ղեկավարության կողմից ուսանողներին ուղղված նամակում
Ըստ Իլիայի համալսարանի վարչակազմի, այդ միջոցառումները կարող են մեղմվել կամ խստացվել `համաձայն համալսարանի վիճակի, համաճարակաբանական իրավիճակի և պետական կանոնակարգերի:


01․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google